ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ
Կանացի լիբիդո. ինչպե՞ս բարձրացնել սեքսուալությունը
Լիբիդոն սեռական հակումն է: Եվ երբեմն բավական հեռու է ցանկալի մակարդակից: Գեղեցիկ սեռի բազմաթիվ ներկայացուցիչների անհանգստացնում է հարցը՝ ինչպե՞ս բարձրացնել լիբիդոն, եթե կյանքի կատաղի ռիթմը, սթրեսները, վատ էկոլոգիան եւ սխալ սնունդը մեգապոլիսներում ապրող մարդկանց հավերժական ուղեկիցներն են: Այդ հարցում մեզ կօգնի հոգեթերապեւտ եւ սեքսոպաթոլոգ Արմեն Հովսեփյանը:
«Սեռական մտերմության ցանկություն կնոջ մոտ ոչ միշտ է առաջանում: Հնարավոր է՝ ոչ ճիշտ իրավիճակ է, կամ այդ պահին կողքին գտնվող տղամարդն այն մարդը չէ, ում հետ ցանկանում ես իսկապես բաց լինել: Սեռական հակման արտահայտումը մեծ մասամբ կախված է հոգեբանական գործոններից: Վերջին հարաբերությունների անհաջող փորձ, բարդույթներ ու վախեր, տղամարդու հետ շփման հոգեբանական անբացատրելի պատնեշների առկայություն. սրանք են այն պատճառները, որ կնոջը խանգարում են առողջ ինտիմ կյանք վարել: Բացի հոգեբանական գործոններից եւ խնդիրներից, գոյություն ունեն մի շարք հիվանդություններ, որոնք նույնպես նվազեցնում են սեռական հակումները: Առաջին հերթին դրանք սիրտ-անոթային, միզասեռական համակարգի հիվանդություններն են, անեմիան եւ շաքարախտը: Բացի այդ, կանացի լիբիդոյի բարձրացմանը խոչընդոտում են կաթնուկը, կլիմաքսը, հնարավոր հետծննդաբերական դեպրեսիան: Պետք չէ մոռանալ, որ ալկոհոլի չարաշահումն ու ծխելը նույնպես խոչընդոտում են լիարժեք սեռական կյանքին:
Կնոջ առողջական խնդիրները լուծելը, հոգեբանական-զգացմունքային իրավիճակը բարելավելը, անխոս, կնպաստեն կանացի լիբիդոյի մեծացմանը:
Ինչպես ուժեղացնել կամ վերականգնել կանացի լիբիդոն՝ գիտեն ոչ բոլորը: Ամեն դեպքում, այդ հարցի պատասխանները վաղուց են գտնվել: Մասնագետներն ամեն օր հիասքանչ տիկնանց խորհուրդներ են տալիս այս թեմայի շուրջ, եւ շատ տարիների ընթացքում հաջողվել է երաշխավորությունների մի ամբողջ ցուցակ հավաքել:
Բերենք դրանցից ամենաարդյունավետ տարբերակները:
Միջոցներ, որոնք բարձրացնում են կանացի լիբիդոն.
- ինտիմ գելեր;
- պլաստիրներ;
- բուսական հավաքածուներ;
- սննդամթերք;
- համեմունքներ:
Կարեւոր է նշել, որ ինտիմ գելերի տեսքով կանացի լիբիդոն բարձրացնելու միջոցներն օգտագործվում են անմիջապես սեռական ակտից առաջ, ուժեղացնում են ցանկությունը եւ ավելացնում են զգացողությունները: Ինչ վերաբերում է սննդին, ապա որոշակի մթերքներ հարկավոր է սննդակարգ մտցնել հիմնական կարգով: Կանացի լիբիդոն բարձրացնող մթերքների ցանկում են բանանը, մուգ շոկոլադը, նուշը, ավոկադոն, ծովամթերքը, իմբիրը, ծնեբեկը եւ թուզը: Փորձեք վերանայել ձեր սննդակարգը, եւ, հավանական է, ձեր ինտիմ կյանքն ավելի վառ կդառնա: Կանացի լիբիդոն բարձրացնելու միջոցներ գիտեն նաեւ բուսաբաններն ու բուժակները: Օրինակ, պետք չէ թերագնահատել խոտաբույսերից սննդային հավելումները: Դրանք ոչ միայն ուժեղացնում են սեռական հակումը, այլեւ վերացնում են լիբիդոյի թուլացման պատճառները եւ բարելավում առողջական վիճակն ընդհանրապես:
Հիշեք. ինչ միջոցների էլ դիմեք, այս կամ այն դեղամիջոցն ընդունելուց առաջ անպայման բժշկական հետազոտություն անցեք եւ խորհրդակցեք ձեր թերապեւտի հետ»:
17.04.2013
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Գիտնականների խումբը` նյարդակենսաբան Նիկոլ Փրաուսի գլխավորությամբ, հերքել է հոգեբանական վիճակի եւ սեռական հարաբերությունների որակի հետ օրգազմի տարբեր տեսակների կապի մասին Զիգմունդ Ֆրոյդի տեսությունը...
17.10.2016
Տղամարդկանց օրգազմն անհրաժեշտ է սպերմատոզոիդների ժայթքման եւ երեխա բեղմնավորելու համար, սակայն կնոջ օրգազմը բեղմնավորման վրա ոչ մի կերպ չի ազդում: Այդ դեպքում ինչու այն գոյություն ունի բնության մեջ...
16.08.2016
ԱՄՆ–ում փորձարկում են նոր թրթռացող (վիբրացիայով) կրծկալ, որն այն մշակողների խոսքով, առանց որեւէ վիրահատության կարող է մեկ չափսով մեծացնել կուրծքը: Այս հետաքրքիր սարքը ստեղծել է 30-ամյա սերբ Միլան Միլիչն այն բանից հետո, երբ նրա...
08.09.2015
ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության հարցերով վարչությունը տվել է ֆլիբանսերին դեղի արտադրության թույլտվություն, որն ունի կանացի աֆրոդիզիակի հատկություններ։ Այս մասին հայտնում է BBC-ն...
20.08.2015
Ամերիկացի գիտնականները պնդում են, որ կանանց սրտի աշխատանքի դիտարկումը կարող է կանխատեսել և դրանով իսկ օգնել նախազգուշացնելու սեռական ոլորտում...
29.06.2015
Կանանց մեծամասնությունը մտածում է, որ ներլվացումն օգնում է պայքարել տհաճ հոտի դեմ եւ պաշտպանում է ինֆեկցիայից: Իրականում այս պրոցեդուրան այնքան էլ օգտակար չէ, ինչքան ընդունված է...
13.03.2015
Կանանց մոտ էյակուլացիան այնքան էլ հաճախ չի լինում: Երբեմն կնոջ էյակուլյացիան անմիզապահության հետ են շփոթում, սակայն դրանք միմյանց հետ կապ չունեն: Հեղուկը կանացի շագանակագեղձի նմանակի...
27.01.2015
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ